1in.am-ը գրում է.

Ռուսական Sport-express կայքը կազմել է Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողների հնգյակը՝ համաձայն յուրաքանչյուր խաղից հետո տրվող գնահատականների:

Հնգյակը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Կայքը մեր ընտրանու հարձակվողի մասին գրում է.

«Մովսիսյանի տեղափոխությունից հետո «Սպարտակ»-ի հարձակման գծում ավելացավ սրությունը: Չի կարելի ասել, որ Մովսիսյանի գործերը հաջող էին սկզբում: «Թերեք»-ի դեմ խաղում հեթ-տրիկից հետո (3:1) Մովսիսյանը հաջորդ 7 խաղերում աչքի ընկավ ընդամենը 1 անգամ:

Բայց գոլային հոտառությունն աստիճանաբար վերականգնվեց: Սեպտեմբերին նա 4 գոլ խփեց, շարունակեց արդյունավետ խաղը հոկտեմբերին, իսկ նոյեմբերին նոր հեթ-տրիկ ձևակերպեց ՝այս անգամ «Զենիթ»-ի դեմ խաղում (4:2): «Սպարտակ»-ի երկրպագուներին մնում է միայն հուսալ, որ նա շուտով շարք վերադառնա»:

Կայքի կազմած հնգյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Յուրա Մովսիսյան, «Սպարտակ» - 6.28 միավոր 
2. Դամե Նդոյ, «Լոկոմոտիվ» - 6.18
3. Հալկ, «Զենիթ» - 6.14
4. Ալեքսանդր Կոկորին, «Դինամո» - 6.12
5. Անդրեյ Վորոնին, «Դինամո» - 6.03

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել