«NBC News» լրատվականը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի քեռուն ոստիկանները տանում քաղաքական հանդիպման նիստից:


67-ամյա Չժան Սոն Տհեկի (ով մի ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդի մեջքին կանգնած ուժը)  այս ապշեցուցիչ լուսանկարը ապացուցում է այն փաստը, որ ոչինչ չի կարող կանգնել Կիմի ճանապարհին` նույնիսկ իր ընտանիքը:

Երկուշաբթի կորեական «KCNA» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Ջենգը անառակ կյանքով է ապրել ու մեղադրվել է կաշառակերության, թմրանյութեր օգտագործելու մեջ:
«KCNA» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Տհեկը ու իր հետևորդները իրենց հանցագործ քայլերով մեծ վնաս են հասցրել կուսակցությանը: Կիմ Չեն Ունը վարել է քաղաքական հանդիպման նիստը, որտեղ որոշվել է, որ Տհեկը պետք է հեռացվի իր բոլոր պաշտոններից ու Աշխատավորական կուսակցությունից: Ըստ «KCNA» լրատվականի` Տհեկը հեռացվել է կապիտալիստական գաղափարախոսության ազդեցությամբ առաջնորդվելու, կաշառակերության, օրենքները խախտելու, ինչպես նաև երկրի ֆինանսական համակարգը կառավարել չկարողանալու համար: Ասվել է նաև, որ Տհեկը ձևացրել է, որ կուսակցության գաղափարակիցն է, և իրականում հակառակ քայլերի է դիմել:

Կիմ Չեն Ունը կիրակի կայացած աշխատավորական կուսակցության քաղաքական հանդիպման նիստին` Փհենյանի Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյում:

Տհեկը միշտ Կիմ Չեն Ունի կողքին է եղել ու նրան աջակցել հոր մահից հետո իշխանության գալու ժամանակ ու միշտ ներկա գտնվել պետական կարևոր նշանակության բոլոր հանդիպումներին ու միջոցառումներին: Սակայն նոյեմբերի սկզբից նա չի երևացել հասարակությանը և ոչ էլ պաշտոնական լրատվամիջոցներն են անդրադարձել նրան: Մոնտաժել են նաև «Մեծ Ընկերը» վավերագրական ֆիլմն ու ջնջել կամ հանել Տհեկը բոլոր տեսարաններից: Նրան կարելի է տեսնել հոկտեմբերին ֆիլմի հեռարձակումից արված լուսանկարներում, սակայն երբ ֆիլմը դեկտեմբերին վերահեռարձակել են, դրա մեջ Տհեկը այլևս չի երևացել:

Ստորև դիտեք «Մեծ Ընկերը» վավերագրական ֆիլմից առաջ և հետո արված լուսանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել