Հիմա էլ ռուսական Արզամաս քաղաքում են միգրանտների դեմ ուղղված պոգրոմներ սկսվել, ու այս անգամ թիրախում մեր հայրենակիցներն են: Խռովությունների պատճառ է դարձել մի ռուսի սպանություն, որը տեղի է ունեցել հայկական սրճարաններից մեկում, ինչից հետո կատաղած ռուսների ամբոխը դուրս է եկել փողոց ու սկսել է ավերել «սևերի» կրպակները, խանութներն ու կաֆեները...
Հիմա լավ, ասենք թե էս մի հարցն էլ լուծեցին ու չթողեցին, որ վենդետան շարունակվի: Ասենք թե, ստեղ մենք էլի քրֆեցինք Ռուսաստանին՝ մեզ չսիրելու ու սենց բաներ անելու համար, բայց ե՞րբ ենք մենք սկսելու ինչ-որ հետևություններ անել ու մի քիչ մեր մեղքի չափաբաժինն էլ տեսնել:
Եթե դուք երբևիցե եղել եք Ռուսաստանում, նամանավանդ խոպանչիներով խիտ բնակեցված վայրերում, ապա կտեսնեք, որ մեր շատ հայրենակիցներ իրենց ուղղակի սարսափելի անասնաբարո են պահում, ու մարդ ամաչում էլ է ասի, որ հայ է. չսափրված, կեղտոտ, բուրումնավետ, քծնող, քցող, ռեպլիկներ բաց թվող, գլուխգովան, խաբեբա... այս ամենին ականատես ես լինում հայ շատ միգրանտների հետ շփվելուց: Ու հետո մենք զարմանում ու նեղանում ենք, թե ինչո՞ւ ռուսները մեզ հատուկ ինչ-որ այլ ձև չեն ընկալում ու չեն հարգում:
Բան չունեմ ասելու, ռսների մեջ էլ անասունները լիքն են, ու ամեն նման պոգրոմի հետևում միշտ պետք է ինչ-որ մեկի շահերը փնտրել, բայց պետք չի մոռանալ, որ արտասահման գնացող ցանկացած հայ հանդիսանում է իր երկրի դեսպանը այլ երկրներում ու այլ ժողովուրդների համար, և եթե այդ դեսպանն անասունի պես է իրեն պահում, ուրեմն վերաբերմունքն էլ լինում է համապատասխան: Ի վերջո, որ Երևանում, ասենք պարսիկները, անեին այն ամենի 1 տոկոսը, ինչ անում են մերոնք Ռուսաստանում, ապա այստեղ էթնիկ բախումներ կսկսվեին, բայց հենց հերթը հասնում է մեզ, մեզանից շատերը մոռանում են հասարակ մարդկային էթիկայի ու դաստիարակության մասին: