1in.am-ը գրում է.

Թաիլանդում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Յինգլակ Չինավատը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել իր լիազորություններից՝ հետևելով ընդդիմության պահանջներին:

Չինավատի՝ ժողովրդին ուղղված կարճ ուղերձն այսօր ցուցադրվել է երկրի հիմնական հեռուստաալիքներով: Յինգլակ Չինավատը հայտնել է, որ իր պարտականությունները կկատարի մինչև փետրվարի 2-ը, այսինքն՝ մինչև Ազգային ժողովի նոր ընտրությունները:

Չինավատի խոսքը շատ հուզիչ էր: Նրա աչքերում արցունքներ կային:

Թաիլանդում ցուցարարները շարունակում են զբաղեցնել Կառավարության տան առջևի հրապարակը՝ ժամանակավոր կառավարությունից պահանջելով լիազորություններն անհապաղ հանձնել «Ժողովրդական խորհրդին», որի կազմը, նրանց կարծիքով, պետք է հաստատի թագավորը:









Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել