Պարզվում է` ամենադժվարին բանը գիտակցելն է, որ մարդը, ում դու սիրում ես, քեզ չի սիրում: Պարզապես ապշեցուցիչ է, թե ինչ հմտությամբ և ինչպիսի ինքնախաբեությամբ են դրանից խույս տալիս նույնիսկ ամենասթափ մարդիկ: Նրանք իրենց համար մխիթարություններ են հորինում, թե իբր աղջիկը վախենում է կամ չի ցանկանում խոստովանել իր զգացմունքների մասին: Մեկ ուրիշն էլ ընդունակ է նույնիսկ խոստովանել, որ սիրված չէ, սակայն հոգու խորքում ինքն էլ դրան չի հավատում: Ահա այդպիսին է մարդկային բնույթը: Եվ սա ճշմարիտ է անգամ ամենասթափ իրատեսների պարագայում:

Հիմարություն է իհարկե, բայց մենք բոլորս այլոց կարծիքի ստրուկներն ենք:

CPSnow_1396370c

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել