Ստամբուլի կենտրոնում` Թաքսիմ հրապարակում, որը գտնվում է XVI դ. հայկական Սուրբ Հակոբ եկեղեցու եւ գերեզմանատան տեղում, 1928 թ. կառուցվեց Մուսթաֆա Քեմալի եւ Թուրքական հանրապետության հիմնադիրների հուշակոթողը: Ուշագրավ է, որ Աթաթուրքի մտերիմ աջակիցների շարքում շնորհակալ թուրք ազգը տեղադրեց իրենց երկրի փրկության գործում մեծ ներդրում ունեցող սովետական երկու գործիչների արձանները` Ռուսաստանի պաշտպանության նախարար Կլիմ Վորոշիլովի եւ Կարմիր բանակի հայտնի հրամանատարներ Միխաիլ Ֆրունզեյի: Ֆրունզեն հատկապես շատ սիրված հերոս էր նաեւ հայերի շրջանում` հիշենք Ֆրունզիկ Մկրտչյանին, որը հենց նրա պատվին ստացավ իր անսովոր անունը... Ստամբուլում լինեք` այցելեք Թաքսիմ հրապարակ, նայեցեք ինքներդ: Եթե, իհարկե, այնտեղ հեղափոխության նոր փորձ չլինի այդ օրերին:


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/676064369093787?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



