1in.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումի հետ ամուսնալուծությունից հետո նրա նախկին կին Միրանդա Քերն ակտիվորեն զբաղվում է իր մոդելային կարիերայով: Իսկ վերջերս աղջիկը Harpers Bazaar Australia ամսագրի համար մերկ է լուսանկարվել:

Շապիկին Միրանդան ներկայացել է վամպ-կնոջ դերում: Նա լուսանկարվել է սև սմոքինգով, որը հագել է մերկ մարմնի վրա: Խորը V-աձև կտրվածքը բացում է մոդելի կուրծքն ու փորը: Վառ շրթներկը հիանալի կերպով լրացնում է նրա համարձակ զգեստը: 

Երկրորդ լուսանկարում Քերը պատկերված է միայն «մատիտ» կիսաշրջազգեստով և կատվի ականջներով ու շղարշով զվարճալի պնդօղակով: Մերկ մարմինը Միրանդան փակում է ձեռքերով:

Հարցազրույցի ընթացքում Միրանդան հայտարարել է, որ Օռլանդո Բլումն աջակցում է իրեն և ոչ մի վատ բան չի տեսնում մերկ ֆոտոշարքերում: Մոդելը նաև ընդունել է, որ հիանալի հարաբերություններ ունի նախկին ամուսնու հետ: 

«Բաժանումը շատ բարդ բան է: Մեզ համար շատ կարևոր էր ընկերական հարաբերությունները պահպանել: Մենք իրար նկատմամբ ազնիվ ու բաց կմնանք»,- ասել է նա: 



 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել