1in.am-ը գրում է.
Երգչուհի Աննա Սեմենովիչի երկրպագուն` Վորոնեժից, որոշել է իր սերը յուրօրինակ կերպով ապացուցել: Նա իր ձեռքին է դաջել երգչուհու դիմանկարը: Երիտասարդը վստահ է, որ Աննայի տաղանդը և գեղեցկությունը հարգողներից ոչ ոք նախկինում նման բան չի արել: Երգչուհին ինքը շատ է զարմացել, երբ տեսել է երկրպագուի ձեռքին իր նկարը:
Աննան խնդրել է կապվել երիտասարդի հետ: Պարզվել է, որ նրա անունը Գենադի է: Նա ապրում է Վորոնեժում, աշխատում որպես վիդեոօպերատոր, սիրում է մոտոցիկլետներ և հնագիտություն: «Ես լսել եմ, որ շատերի երկրպագուներն են են իրենց մարմիններին կրում սիրելի կատարողների պատկերները, ստորագրությունները կամ անունները: Ես հակասական վերաբերմունք ունեմ նման արարքների նկատմամբ: Մի կողմից՝ որպես երգչուհի, ինձ հաճելի է: Մյուս կողմից՝ ես հասկանում եմ, որ իմ դեմքն արդեն հավերժ Գենադիի մարմնին է: Ինչ կանի նա, եթե որոշ ժամանակ անց մեկ այլ կատարողի երկրպագուն դառնա: Ինչպես կվերաբերի դրան նրա ընկերուհին կամ կինը: Հարցերը շատ են»,- 7days.ru կայքը մեջբերում է երգչուհու խոսքերը: