1in.am-ը գրում է.
Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը կիսվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքներով:
«Պետք է մտածել միայն «Արսենալ»-ին հաղթելու մասին: Եթե մենք հաղթանակ տոնենք, բայց ձեռք չբերենք փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, ապա դա անհավանական անբախտություն կլինի:
Երբեք չեմ տեսել իրավիճակ, երբ թիմը, ունենալով 9 կամ 12 միավոր, դուրս չի եկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ: Դա պարզապես սարսափելի է:
Մեզ շատ կարևոր շաբաթ է սպասվում: Պետք է պահպանել հանգստություն, խաղադաշտ դուրս գալ սառը գլխով ու տաք սրտով: Հետևելու ենք «Մարսել»-ի հանդիպման ընթացքին, բայց մեզ հարկավոր է ավելի անհանգստանալ ինքներս մեզ համար»,- ասել է արգենտինացի ֆուտբոլիստը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_236531.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել