1in.am-ը գրում է.
ԿԺԴՀ-ի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը և երկրի առաջնորդի քեռին՝ Չժան Սոն Տխեկը, ով հեռացվել է զբաղեցրած բոլոր պաշտոններից, մահապատժի է ենթարկվել դեռևս մինչև իր հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվելը: Այս մասին հաղորդում է «Հյուսիսային Կորեայի ազատ ռադիո»-ն:
Հյուսիսկորեական հեռուստատեսությունը տեսանյութեր է տարածել, որոնցում ցուցադրվում է, թե ինչպես համազգեստով 2 մարդ նրան տանում են Կորեայի իշխող Աշխատանքային կուսակցության նիստից, որին ներկա էր նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը:
Այդուհանդերձ, «Հյուսիսային Կորեայի ազատ ռադիո»-ն պնդում է, որ Չժան Սոն Տխեկին և նրա 6 մերձավորներին մահապատժի են ենթարկել դեռևս նախորդ հինգշաբթի:
Կիմ Չեն Ինի քեռին մեղադրվում էր կոռուպցիայի և իշխող կուսակցության շրջանակներում սեփական «շրջանը» ստեղծելու մեջ: Բացի այդ, նա նաև թմրանյութեր էր ընդունում և սիրում էր ժամանակը կանանց շրջապատում անցկացնել: