1in.am-ը գրում է.

Դերասան Ջորջ Քլունին Վլադիմիր ու Վիտալի Կլիչկոներին հղել է տեսաուղերձ, որով իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ցուցարարներին: Այդ մասին Կլիչկո եղբայրները հաղորդել են իրենց Twitter-յան էջում: 

«Ես դիմում եմ Ուկրաինայի բոլոր խիզախ բնակիչներին, ովքեր պայքարում են հանուն առաջընթացի, այլ ոչ թե՝ հետընթացի: ԱՄՆ-ն աջակցում է նրանց, ովքեր ձգտում են ժողովրդավարության: Իսկ իրական ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ազատ և արդար ընտրությունների»,- հայտարարել է հոլիվուդյան դերասանը: 

Քլունին հավելել է, որ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ, երբ իշխանությունները ցրում են ցուցարարներին ուժային մեթոդներով, ինչպես նաև ընդգծել է, որ դրան հնարավոր չէ հասնել, քանի դեռ կան այնպիսի քաղաքական բանտարկյալներ, ինչպիսին Տիմոշենկոն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել