1in.am-ը գրում է.

Գերմանիայում Deutsche Post փոստային ծառայության աշխատակիցները երկուշաբթի օրն իրականացրել են անօդաչու թռչող սարքի թեստավորումը, որի միջոցով ապագայում պետք է ծանրոցներ առաքվեն դժվարամատչելի շրջաններ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Դեղորայքով բեռնված սարքն արձակվել է Բոնն քաղաքի դեղատներից մեկից, որտեղ գտնվում է Deutsche Post-ի շտաբ-գրասենյակը:

Deutsche Post ընկերությունում նշել են, սակայն, որ առաջիկայում չեն ծրագրում անօդաչու թռչող սարքերն օգտագործել բեռներ տեղափոխելու համար, քանի որ դրա համար գերմանական իշխանություններից հատուկ թույլտվություն է անհրաժեշտ: Ընկերությունում ընդգծել են, որ անօդաչու թռչող սարքի թեստավորումը տեղի կունենա ողջ շաբաթվա ընթացքում` սակայն, բացառապես հետազոտական նպատակներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել