Հայաստանի Ձայնը նախագծի 2-րդ եթերաշրջանի կույր լսումների ժամանակ ակնհայտ դարձան 2 ուժեղագույն մասնակիցները ` Քրիստինա Մանգասարյան եւ Անահիտ Մանասյան: Այս 2 աղջիկներն էլ ունեն բնությունից տված հզոր ձայներ, որոնք երբեք չես կարող ձեռք բերել պարապմունքներով եւ տասնյակ տարիների վոկալի դասերով, քանի որ ԱՍՏԾՈ կողմից են տրված: Քրիստինա Մանգասարյանն, ի սկզբանե, ճիշտ ընտրություն արեց` նախընտրելով Շուշան Պետրոսյանին, ով միանգամից գնահատեց իր տաղանդը, իսկ ահա Անահիտ Մանասյանը ճակատագրական սխալ թույլ տվեց` ընտրելով Քրիստինե Պեպելյանին, այսինքն մի մարդու, ում գերազանցում է մի քանի անգամ, ով սակայն դարձավ իր մարզիչը: Մենք արդեն գրել ենք Շահբազյան Անահիտի խորամանկ եւ ստոր քայլի մասին, որով նա նախընտրեց իր ընկերուհու թիմ գնալ, որպեսզի իր տեղն ապահովի նախագծի եզրափակչում: Եվ այն, ինչ մենք գրել էինք, եղավ: Անահիտ Մանասյանը ջախջախեց Անահիտ Շահբազյանին նոկաուտ փուլում, սակայն Քրիստինե Պեպելյանը, չնայած Շուշան Պետրոսյանի օբյեկտիվ կարծիքին, նախընտրեց նախագծում իր բեք վոկալիստին թողել: Ընդ որում ակնհայտ էր, որ Հայկոն եւս հավանել է Անահիտ Մանասյանի կատարումը` ուղղակի լավ իմանալով, որ ՔՐԻՍՏԻՆԵՆ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է, նախընտրեց լռել: Քրիստինե Պեպելյանն իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԻՐ ԿՈԼԵԳԱՅԻՆ ՆԵՂԱՑՆԵԼ, ՔԱՆԻ ՆԱ ԻՐԵՆ ՇԱՏ Է ՕԳՆԵԼ: Քննադատների համար նշենք նաեւ այն, որ այս էջում գրվող բոլոր տվյալները գալիս են ՀԱՎԱՍՏԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ: Բայց փաստը փաստ է, որ նախագիծը լքեց մի մասնակից, ով այն 2-ից էր, որ հավակնում էր Հայաստանի Ձայնի կոչմանը:
Անահիտ Մանասյանն իր տաղանդը վաղուց արդեն բոլորին ապացուցել է, դեռ «Հայ Սուպերսթարի» 3-րդ եթերաշրջանում, երբ նա, լինելով մրցակցությունից դուրս, հասավ եզրափակիչ: Իսկ այս անգամ նա Քրիստինեի թեթեւ ձեռքով անգամ լավագույն եռյակում չհայտնվեց եւ հեռացավ հրաշալի կատարումով: Ընդ որում ամենահետաքրքիրն այն է, որ Անահիտ Շահբազյանը երբեք չի էլ կարող երազել Անահիտ Մանասյանի երգած բարդ երգի պես երգ երգել, իսկ ահա Անահիտը Մանասյանը, Շահբազանի երգած ոճի երգ բազմիցս է կատարել թե՛ «Հայաստանի Ձայնը» նախագծի կույր լսումներում եւ թե՛ «Սուպերսթարի» բազմաթիվ ռոք համերգներում: Նա իր անսահման ձայնով, իրեն հերթական անգամ դրսեւորեց որպես բազմաժանր երգչուհի, իսկ Շահբազյանն այդ գյոզալական երգը հերթական անգամ դարձրեց հայկական ռաբիզ: Բայց Անահիտ Մանասյանը պատժվեց մարզչի սխալ ընտրություն կատարելու համար եւ մնաց ձեռնունայն: Շատ ցավալի է, որ այս համաշխարհային նախագիծը ընկնելով Հրաչ Քեշիշյանի պես հայերի ձեռքը, դարձավ ՖԱՐՍ!!!