1in.am-ը գրում է.
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական The Guardian թերթի տարբերակով ճանաչվել է «տարվա մարդ»: Այս մասին հաղորդում է պարբերականի կայքը:
2013 թ. հունիսին Սնոուդենը մամուլին է փոխանցել գաղտնի տվյալներ ինտերնետ-լրտեսության մասին, որը սահմանել են ամերիկյան հատուկ ծառայություններն ամբողջ աշխարհի օգտատերերի հանդեպ:
The Guardian-ն ավանդաբար տարվա մարդ ընտրում է իր ընթերցողների շրջանում բաց քվեարկության միջոցով: Սնոուդենի օգտին քվեարկել է ավելի քան 1400 մարդ (քվեարկությանը մասնակցած անձանց շուրջ 40 %-ը):
Ամերիկացու մրցակիցներն են եղել Greenpeace-ի ակտիվիստներ Մարկո Վեբերը և Սինի Սաարելան, որոնք զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է: Այնուհետև գալիս են գործարար Էլոն Մասկը, երաժիշտ Քանյե Ուեսթը և բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, ով այս տարի դարձել է «Ուիմբլդոն»-ի հաղթող:
2012 թ. բրիտանական թերթը «տարվա մարդ» էր ճանաչել ամերիկացի զինվորական Բրեդլի Մենինգին, ով WikiLeaks-ին էր փոխանցել ավելի քան 700 հազար գաղտնի փաստաթուղթ: