1in.am-ը գրում է.

Բաքվի դատարանը վճիռ է կայացրել Ադրբեջանի 10 քաղաքացիների հանդեպ, որոնք մեղադրվում են երկրում «Եվրատեսիլ-2012»-ն անցկացնելու դեմ բողոքի ակցիա կազմակերպելու կոչերի և միջկրոնական երկպառակություն առաջացնելու մեջ: 

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, դատավճռի համաձայն՝ azadxeber.org կայքի գլխավոր խմբագիր Նիջաթ Ալիևը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Գործի մյուս մեղադրյաները դատապարտվել են 3-10 տարվա ազատազրկման:

Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել միջկրոնական երկպառակություն սերմանելու, իշխանությունը գրավելու կոչերի, արգելված կրոնական գրականություն տարածելու, անօրինական կերպով թմրանյութեր և զենք պահելու մեջ:

Տարբեր պատիժների, այդ թվում մահապատժի են դատապարտվել զինված խմբավորման 40 անդամներ, որոնք «Եվրատեսիլ-2012»-ի նախաշեմին ահաբեկչություններ են նախապատրաստել Ադրբեջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել