1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյաններին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ճարտարապետ Վահե Թութունջյանը ներկայացրել է Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները, որոնք արդիական են և համապատասխանում են միջազգային չափանիշներին, այն կարող է դառնալ վերջին տարիներին կառուցված լավագույն թաղամասերից մեկը: 

Այնտեղ կարող են բնակվել մոտ 500 ընտանիք, թաղամասը ստեղծված է լինելու լողավազանով, ավտոկանգառներով, խաղահրապարակներով: Նոր Հալեպում հնարավորություն է ստեղծվելու շենքերի առաջին հարկերում տարբեր տիպի արհեստանոցներ և խանութներ ստեղծել:

Նախարարն առաջարկել է ճարտարապետների հանդիպում կազմակերպել Հայաստան ժամանած սիրիահայերի հետ, որտեղ կքննարկվեն թաղամասի կառուցմանն առնչվող հարցեր, որտեղ կտրվեն նրանց հուզող հարցերի պատասխանները: 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս է հայտնել, որ Նոր Հալեպի կառուցման համար անհրաժեշտ գումարը պետք է ներդնեն մեր հայրենակիցները, ինչպես նաև Հայրենիքից և Սփյուռքից յուրաքանչյուր հայ իր փոքրիկ ներդրումը պետք է որ ունենա այս ազգային ծրագրում: Արդյունքում Սիրիայից Հայաստան ժամանած մեր հայրենակիցները կգտնեն իրենց տաքուկ անկյունը Հայրենիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել