1in.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9– ին` ժամը 17:30 – ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում,Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն: 

Ավտոճանապարհների զգալի մասում՝ Թալինի, Ապարանի,Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել