Տպավորություն է, որ որոշ լրագրողներ ու մասնավորապես՝ լուսանկարիչներ, ֆիզեոլոգիական հաճույք են ստանում 88-ի երկրաշարժից հետո դժբախտ մարդկանց ցույց տալով... հաճույքը մեծանում է, երբ թիվն էլ է գրվում՝ 25... ...ոմանք оргазм-ի համար նաեւ համեմատում են հարուստների, օրինակ, նախագահի նկարների հետ, ավելի պաթետիկ է համեմատելը Ճապոնիայի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի երկրաշարժների հետ... 
Եթե լուրջ` բոլորն էլ հասկանում են, որ դա ոչ այնքան սոցիալական անհանգստություն է, այլ մարդկանց բնազդների վրա հիմնաված like հավաքելու միջոց ;( 

Ժո՛ղ, էդ մարդկանց դժբախտության վրա ռեյտինգ հավաքելը ոչ պակաս անմարդկային է, որքան իշխանությունների՝ նրանց այդ վիճակին հասցնելը... 

Եթե ավելի ուղիղ՝ իմ համար դա նույնն է, ինչ Քիմ Քարդաշյանի մասին գրեն կամ նրա նկարները դնեն:

Հայ-ռուսական լավ խոսք կա՝ «դիշովկայություն»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել