1. ՉԹՕ-ն (չհայտնաբերված թռչող օբյեկտը) երկնքում նշմարվող անբացատրելի անոմալիա է: Այն կարող է լինել նաև երկրի վրա և նշմարվել երկինք բարձրանալիս կամ երկնքից իջնելիս:

2. Առաջին տպագրված գիրքը, որում օգտագործվել է «ՉԹՕ» եզրույթը 1953 թ.-ին լույս տեսած Դոնալդ Ի. Կիհոյի «Թռչող ափսեներ տիեզերքից» գիրքն է:

3. ՉԹՕ-ների ժամանակաշրջանը սկսել է 1947 թ.-ին: Քենեթ Արնոլդը այդ թվականին հայտնեց, որ Վաշինգթոնում Ռեյներ սարի վրայով թռչող 9 սկավառակաձև օբյեկտ է տեսել: Մի լրագրող թռչող ափսե անվանեց դրանք: Այդ ժամանակից ի վեր` այդ եզրույթը սկսեց լայնորեն կիրառվել:  

4. 1947-1969 թթ. «Կապույտ գիրք» նախագիծում ՉԹՕ տեսնելու 12.618 հաղորդում է ստացվել: Սա ՉԹՕ-ների հետազոտությամբ զբաղվող գործակալություն է:   

5. ՉԹՕ եզրույթը առաջին անգամ կիրառվել է 1953 թ.-ին` ԱՄՆ-ի օդային ուժերի կողմից:

6. Գիտնականների մեծ մասը համարում է, որ ՉԹՕ-ների գոյությունն այնքան անհավանական է, որ չարժե անգամ այդ ուղղությամբ հետազոտություն անցակացնել:

7. Թռչող օբյեկտների մեծ մասը, որոնք սկզբում համարվում են ՉԹՕ, սակայն հետագայում պարզվում է, որ դրանք երկրի վրա թռչող առարկաներ են, կարող են անվանվել ՀԹՕ` հայտնաբերված թռչող օբյեկտ:

8. Այլմոլորակայինների մասին կինոնկարները բաժանվում են երկու հիմնական կատեգորիայի` 1. Կինոնկարներ, որոնցում այլմոլորակայինները գրոհում են, իսկ մարդկությունը պայքարում է նրանց դեմ և 2. Տեխնոլոգիական էֆֆեկտներով հագեցած կինոնկարներ, որոնցում բարի այլմոլորակայինները ջանում են ինչ-որ կերպ սատարել մարդկությանը: Կա նաև մի երրորդ կատեգորիա: Այս կատեգորիային պատկանող կինոնկարներում մարդիկ են օգնում այլմոլորակայիններին:

9. Բերմուդյան եռանկյունին Ատլանտյան օվկիանոսի վայրերից է, որտեղ տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում: Ասում են, որ այնտեղ ՉԹՕ-ների ստորջրյա բազա կա: Որոշ մարդիկ հավատում են, որ հենց այլմոլորակայինների պատճառով են նավերն անհետանում ու կործանվում:

10. Օրսոն Վելլի` 1930-ականների վերջերին ցուցադրվող «աշխարհների պատերազմը» շոուն այնքան ռեալիստական էր, որ հարյուրավոր մարդիկ հավատում էին, որ այլմոլորակայինները և ՉԹՕ-ները գրավել են Ամերիկան:   


11. Գելափի հարցումների համաձայն` Ամերիկայի բնակչության մոտ 90 %-ը խոստովանում է, որ ծանոթ է ՉԹՕ-ների թեմային: Ֆորդի նախագահության ավարտից ընդամենը 6 ամիս անց մարդիկ ավելի շուտ ծանոթ էին «ՉԹՕ» եզրույթին, քան Ջերալդ Ֆորդի անվանը:  

12. Խորհրդային Միությունում մարդիկ, հաճախ գաղտնի ռազմական հրթիռներ տեսնելով, կարծում էին, թե դրանք ՉԹՕ-ներ են:  

13. «Ռոպեր» ընկերության կողմից 1991 թ.-ին կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց ինը տոկոսը հավատում է, որ այլմոլորակայիններն իրենց առևանգել են:   

14. 1996 թ.-ին Գելափի կողմից անցկացված հարցումների արդյունքներից պարզ է դարձել, որ ամերիկացիների 71%-ը կարծում է, որ կառավարությանը ՉԹՕ-ների մասին ավելի շատ բան է հայտնի, քան հայտնում են ժողովրդին:   

15. Առաջին  անգամ աստղագետ Խոսե Բոնիլային է հաջողվել ՉԹՕ լուսանկարնել: Նա ՉԹՕ-ին տեսել է Մեքսիկայի Զակատեկասում:  

16. 1898 թ.-ի «Աշխարհների պատերազմը» գրքում այլմոլորակայինները ներկայացվում էին իբրև թշնամաբար տրամադրված արարածներ:

17. ՉԹՕ-ներ տեսնելու մասին ամենաշատ հաղորդագրությունները գրանցվել են 1958 թ.-ին:

18. Առաջին անգամ այլմոլորակայինների կերպարները հայտնվել են 1961 թ.-ին թողարկված «ՉԹՕ-ի պատահարը» կինոնկարում: Դրանից առաջ կինոնկարներում ցուցադրվում էին ոչ թե այլմոլորակայիններ, այլ թռչող ափսեներ: Այլմոլորակայինները հսկայական գլուխներ ունեին, երկարավուն աչքեր ու գորշ մաշկ: Հետաքրքրական է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Ռուսաստանի այլմոլորակայինները շատ փոքր գլուխ ունեին` ի տարբերություն Ամերիկայի այլմոլորակայիների:   

19. 1960-ականներին մարդկանց ուշադրության կենտրոնում ավելի շատ ոչ թե թռչող ափսեներն էին, այլ դրանց օդաչուները: Ավելի շատ մարդիկ էին հաղորդում իբրև թե դեեմ առ դեմ խոսել են այլմոլորակայինների հետ կամ այցելել նրանց ծննդավայր: 1970-ականներին այլմոլորակայինների հանցագործ արարածների համաբավ էին ձեռք բերել: Ասում էիւն, որ նրանք առևանգում են մարդկանց:

20. Ասում են, որ այլմոլորակայինների կողմից կատարված առաջին առևանգումը տեղի է ունեցել 1961 թ.-ին: Բեթթի և Բարնի Հիլլերին այլմոլորակայիններն առևանգել են Նյու-Հեմփշայրի ճանապարհներից մեկից:

21. Ըստ մի տարածված տեսության` «Սևազգեստ մարդիկ» կինոնկարի հերոսները, ովքեր պնդում են, թե աշխատում են կառավարության համար, տանջում կամ վախեցնում են ՉԹՕ-ների ականատեսներին` նրանց լուռ պահելու համար:  Որոշ դեպքերում ենթադրվում է, որ նրանք էլ են այլմոլորակայիններ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել