1in.am-ը գրում է.

Ջորջիա նահանգի բնակչուհին արագ սննդի ցանցում ձեռք էր բերել չիսբուրգեր, որի մեջ հայտնաբերել է մարիխուանայի ծխախոտ՝ հայտնում է Sky News-ը: 

Նա իր բուրգերում հայտնված մարիխուանան հայտնաբերել է տանը: Կինը զգացել է, որ այն ինչ-որ այլ հոտ ունի և բարձրացնելով բուրգերի առաջին շերտը՝ հայտնաբերել է թմրանյութը:

Կինը դիմել է ոստիկանություն: Սրճարանի 32-ամյա աշխատակցուհի Մերի Էլիզաբեթ Սայբերըը խոստովանել է իր մեղքը՝ հայտնելով, որ ծխախոտը բուրգերում է հայտնվել թյուրիմացաբար: 

Սրճարանի ղեկավարությունը աշխատանքից հեռացրել է 32-ամյա կնոջը: 

Հայտնի չէ՝ սրճարանի հաճախորդը որևէ փոխհատուցում ստացե՞լ է, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել