1in.am-ը գրում է.

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Հայաստանում ՌԴարտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: 

Հանդիպման սկզբում քաղաքապետը ողջունել է դեսպանին և հակիրճ ներկայացրել է մեկ տարվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները, առանձնահատուկ կանգ առնելով Գյումրին ԱՊՀ 2013թ ի մշակույթային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների վրա:

Պատասխան խոսքում դեսպան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության, ինչպես նաև օրեր առաջ Գյումրի ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: 

Դեսպանը նշել է նաև, որ միշտ մեծ հաճույքով է այցելում Գյումրի, որն առանձնանում էր պատմությամբ և մշակույթով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկող հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, մասնավորապես, Գյումրի ռուսական ներդրումների և «Սպորտ սիթի» մարզական համալիր կառուցելու գործում ռուսական կապիտալի հնարավոր մասնակցության մասին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել