Աղցան Ամանորյա Մոմեր

Բաղադրությունը

8 հատ ծովախեցգետնի ձողիկներ,
1 տուփ եգիպտացորեն,
կես տուփ առանց կորիզի զեյթուն,
50-70 գր. խաշած բրինձ,
մայոնեզ:

Զարդարելու համար`
դեղին, կարմիր բիբար,
նռան հատիկներ,
մաղադանոս,
եգիպտացորենի հատիկներ, զեյթուն:

Պատրաստման եղանակները

Ծովախեցգետնի ձողիկները, զեյթունը մանրացնել:
1-ինը դնել մանրացված ծովախեցգետնի ձողիկները և մայոնեզ քսել ,
2-րդ հերթին եգիպտացորենը և մայոնեզ քսել,
3-րդ՝ զեյթյունը և կրկին մայոնեզ քսել,
4-րդ՝ խաշած բրինձը և աղցանը մայոնեզով պատել:

Զարդարել ինչպես պատկերված է նկարում: Կարող եք ցանկացած տեսակի աղցան զարդարել այս կերպ:

Աղցան Ամանորյա Մոմեր

Աղցան «Արքայախնձոր»

Բաղադրությունը

Անհրաժեշտ պարագաները.
2-3 միջին մեծության կարտոֆիլ
300-400 գր հավի կրծքամիս
150 գր ընկույզ (ամբողջական, չվնասված)
3 ձու
100 գր պանիր
4-6 հատ մարինացված վարունգ
0,5-1 գլուխ սոխ
կանաչ սոխ
մայոնեզ
աղ, բիբար

 

Պատրաստման եղանակները

Կարտոֆիլը լվանալ, կեղևով եփել, հովացնել, կեղևը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Ձվերը պինդ խաշել, հովացնել, մաքրել կեղևը և նույնպես անցկացնել խոշոր քերիչով: Հավի միսը եփել, հովացնել, միսը ոսկորներից առանձնացնել ու մանր կտրատել: Պանիրն անցկացնել քերիչով, վարունգները մանր, խորանարդաձև կտրատել, սոխը մաքրել ու մանր կտրատել:

Ստացված բաղադրիչներից յուրաքանչյուրը համեմել աղով և բիբարով, ապա դասավորել օվալաձև ափսեի վրա հետևյալ շերտերով.

1. կարտոֆիլ,
2. մայոնեզ,
3. սոխ,
4. հավի մսի կեսը,
5. մայոնեզ,
6. մարինացված վարունգ,
7. հավի մսի մնացած մասը,
8. մայոնեզ,
9. պանիր,
10. ձու:

Աղցանի վերին շերտը պատել մայոնեզով, վրան խիտ դասավորել կիսած ընկույզները, և աղցանի մի ծայրը զարդարել կանաչ սոխով` արքայախնձորի պոչի նման, ինչպես նկարում է:

Ի դեպ, ընկույզի փոխարեն կարելի է նաև աղցանի ձևավորման համար օգտագործել կտրատած սունկ:

ԱՂՑԱՆ ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել