1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հուսով է, որ չնայած վերջին շրջանում անհաջող ելույթներին, թիմը դուրս կգա Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլ:

«Չպետք է խուճապի մատնվել «Բայեր»-ից կրած պարտությունից հետո: Առջևում ՉԼ խաղ է, և մենք շատ ենք ցանկանում դուրս գալ փլեյ-օֆֆ:

Վերջին շրջանում այդքան էլ հաջող չենք խաղում: Իհարկե, բազմաթիվ վնասվածք ստացած խաղացողներ կան, բայց դա արդարանալու առիթ չէ:

Տհաճ իրավիճակում ենք հայտնվել, բայց պետք է մոռանալ «Բայեր»-ից կրած պարտությունն ու կենտրոնանալ «Մարսել»-ի դեմ խաղի վրա»,- հայտարարել է Լևանդովսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել