1in.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան գովեստի խոսքեր է հասցեագրել ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին: Նա նշել է, որ ֆուտբոլիստն իսկապես պրոֆեսիոնալ է:

«Բացի ազգային թիմում իր ելույթները, Մեսսին հանդես է գալիս մեծագույն ակումբում: Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների Լիգայի շրջանակներում նա մասնակցում է բազմաթիվ կարևորագույն խաղերի:

Մեսսին աչքի է ընկնում պատասխանատվության բարձր զգացումով և հաղթողի ոգի ունի: Այժմ նա ապաքինվում է, որից հետո կրկին կցուցադրի իր լավագույն խաղային որակները»,- նշել է Սաբելյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել