Esem.am-ը գրում է.
Երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանը հոկտեմբերի 21-ին նշեց 30-ամյակը, որը, սակայն, ճակատագրական էր իր համար: Այդպես էր ի վերուստ վճռված: Նրան տրված էր ապրելու ընդամենը 30 տարի... Կապուտաչյա, երիտասարդ դերասանի մահը ցնցեց բոլորին` մտերիմներին, գործընկերներին, երկրպագուներին ու նրան պարզապես համակրողներին: Հենց ծննդյան հաջորդ օրը` հոկտեմբերի 22-ին, լուսադեմին ժամը 5-ի սահմաններում մահն իր անգութ մագիլներով մեզանից խլեց Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանին:

Նույնիսկ լուսանկարից պայծառ ու դրական էներգիա փոխանցող Երվանդը կարծում էր, որ շատ հեշտ է հասնել ինչ-որ մակարդակի, սակայն դժվար է այն պահելը: Նա հասել էր իր հայտնիությանը, ինչն էլ մեծ պատասխանատվություն էր տվել նրան: «Դերասանը երբ մտածեց, որ աստղ է, կարող է «խաչ» քաշել իր վրա»,- հարցազրույցներից մեկում ասել է Երվանդը: Թեև դերասան ռեժիսորն իր աշխատանքի դիմաց ստացած հոնորարներից գոհ չէր, սակայն շարունակում էր աշխատել ու նույնիսկ չէր էլ պատրաստվում լքել Հայաստանը` համարելով այն դավաճանություն: «Ոչ, ոչ և էլի ոչ: Քանի որ ես այս թատրոնում եմ «ծնվել», սա իմ երկրորդ կյանքն է: Իսկ լքել Հայաստանը` իմ կողմից դավաճանություն կլինի ինքս ինձ»,- մեր լրագրողի` օրերից մի օր ընդմիշտ կհաստատվի՞ Հայաստանից դուրս հարցին պատասխանելով` ասել էր նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ