Ամբողջ կյանքումս ես և իմ սերունդը ասյպես դաստիարակվեցինք՝ Ազատ, անկախ, միացյալ, ամբողջական Հայաստան ամբողջական հայությունով: Դաշնակցությունը այդպես սերունդներ դաստիարակեց՝ պապից ավելի պապական: Հնչակյանները նույնպես, նաև ռամկավարները, և դեռ ոչ թե միայն անկախ Հայաստանի ժամանակ էին հայաստանապաշտ, այլ նույնիսկ մեռնելու պատրաստ Խորհրդային Հայաստանի համար: Հիմա, ՀՀ անկախությունը հռչակելուց 20 տարի հետո, հանկարծ լռություն. ոչ կոչ, ոչ լոզունգ, ոչ քաջալերանք Հայաստան վերադառնալու մասին: Հարց եմ տալիս."Ի՞նչ եղավ տասնամյակներով քարոզած հայրենադարձությանը՝ Հայաստանն է ամբողջական հայությունով հայրենիքը"...Պատասխանն էլ ինքս կտամ. "Եթե այսօր ավանդական մեր երեք կուսակցությունները այդ նույն կոչերը անեն սփյուռքում, առաջին հերթին իրենք կուսակցական պարագլուխները պետք է գան ու հաստատվեն Հայաստանում որպես օրինակ, ինչը լոկ խոսքեր են իրենց համար և ոչ համոզմունքներ: ՈՂԲԱՄ ՁԵԶ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՆԱԽԻՐՆԵՐԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐ...Կարող ե՞ք տալ մեկ անուն դասական սփյուռքի երեք ավանդական կուսակցություններից գեթ մեկ ղեկավարի, ով ընդմիշտ հաստատվել է Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=375955182550591&set=a.129426930536752.41915.100004083370590&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել