Իսկ գիտեք, թե ինչո՞ւ է անցկացվում կենսաթոշակային ռեֆորմ և ինչո՞ւ չեն ներառում մինչև 1974 թվ. ծնվածներին:
1. Որովհետև դրսից ՈՉ ՄԻ երկիր այլևս չի ֆինանսավորում և այլևս վարկ չի տալիս քաղաքական և տնտեսական բանկրոտ կրիմինալիտետին: Անգամ Քըրք Քրքորյանը Լինսի հիմնադրամը փակեց և իր գումարները տվեց ԱՄՆ համալսարաններից մեկին: ԱՄՆ Հազարամյակները դադարեցրեց իր բոլոր ծրագրերը: Անգամ Ռուսաստանը կոպեկ չի հատկացնում` առանց տասնապատիկ մի նոր բան դրա դիմաց տանելու: Եվրոպան չտվեց խոստացված 1.5 մլրդ եվրոն, փետրվարյան խայտառակությունից հետո:
Այս պարագայում նրանց մնում է մտնել 6.5-13.5 տոկոսի չափով ձեր գրպանը:
2. Մինչև 1974 թվի ծնվածներս լավ ենք հիշում սոցքարտերը ներմուծելուց հետո 10 տարի տևողությամբ սուտը: Այս կառավարությունը և նրա նախորդը մեզ 10 տարի առաջ նույնն է ասել և խաբել է, թե սոցքարտերից հետո ձեր մուծածի անձնավորված հաշվառում է գնում և հետո բարձր թոշակ կլինի: Այսօր այդ նույն սուտը Ձեզ է մատուցվում, քանի որ տեղյակ չեք նախորդ ստին:
Խնայբանկի ո՞ր մեկիդ նախնիներն են հատուցվել այսքան տարի հետո:
Սրանց ուղղակի ներսից է մնում փող քամել, քանի որ դրսից չկա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/622529931126166
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել