1in.am-ը գրում է.

Այսօր Եգիպտոսում կվերսկսվի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավարության դեմ դատական գործընթացը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Աղմկալի գործով առաջին նիստն անցկացվել է հոկտեմբերի վերջին և ավարտվել մեկնարկից մեկ րոպե անց, քանի որ Կահիրեի քրեական դատարանի դատավորներն ինքնաբացարկ էին հայտարարել:

«Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամմադ Բադիան, նրա երկու տեղակալներ Հայրաթ Ալ-Շատերն ու Ռաշադ Ալ-Բայումին, ինչպես նաև ասոցիացիայի ավելի քան 30 ներկայացուցիչներ մեղադրվում են հուլիսի սկզբին՝ իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո, ցուցարարների սպանության հրահրման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել