1in.am-ը գրում է.

Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Դամասկոս-Հոմս ավտոմայրուղու վրա, ինչը թույլ կտա մոտ ժամանակներս սկսել քիմիական զենքի պաշարները դուրս բերել դեպի միջերկրածովյան Լաթաքիա նավահանգիստ: Այս մասին հայտնում է «Ալ-Վատան» լրատվական ծառայությունը: 

Երկրի հյուսիսային և հարավային նահանգները կապող ռազմավարական մայրուղով երթևեկությունը դադարեցված էր մոտ 3 շաբաթ տևող ռազմական գործողությունների հետևանքով: Արդյունքում բանակին հաջողվել է զինված խմբավորումներին մղել Կալյամուն լեռնազանգված:

Ներկայում Նաբաք քաղաքի կենտրոնական և արևմտյան շրջանները լիովին մաքրվել են ապստամբներից, ինչը թույլ է տվել բացել երթևեկությունն ավտոմայրուղով: Սիրիական բանակի հրամանատարներից մեկի խոսքով՝ ևս մեկ-երկու օր կպահանջվի դիմակայության մնացած օջախները ճնշելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել