Դեկտեմբերի 1-ին ողբերգական ավտովթարի արդյունքում զոհվեց սիրված դերասան Փոլ Ուոքերը: Ձեզ ենք ներկայացնում այս տաղանդավոր դերասանի 10 լավագույն ֆիլմերը:

 10  Պահարանի միջի հրեշը/Монстр из шкафа (1986)

 1.jpg

Ուոքերի դեբյուտը կինոարդյունաբերությունում կայացավ 1986 թվականին՝ «Պահարանի միջի հրեշը» ֆիլմում: Այս ֆիլմից հետո Փոլին սկսեցին հրավիրել տարբեր հեռուստաշոուների և սերիալներում նկարահանվելու: Ֆիլմում առեղծվածային հրեշը ահի մեջ է պահում ողջ երկրագունդը և այն բնակվում է պահարանի մեջ: Նրա դեմ անզոր է դուրս գալիս անգամ բանակը և կարխես միակ լուծումը՝ աշխարհի բոլոր պահարանները ոչնչացնելու մեջ է: 

 9  Պլեզենտվիլ/Плезантвиль (1998)

 2.gif

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Դեվիդ Վագները 90-ականների սերունդ է, ով տարված է «Պլեզենտվիլ» թոք-շոուով, որի իրադարձությունները ծավալվում են 50-ականների նույնանուն փոքրիկ ամերիկյան քաղաքում: Այնտեղ բոլորը զվարթ են, գեղեցիկ ու անթերի, իսկ կյանքը աննկարագրելի հաճելի է: Դեվիդը հիացած է այս ուտոպիստական աշխարհով, նա պատկերացնում է իրեն՝ այնտեղ ապրելիս, որտեղ նա վերջապես կարող էր ազատվել տղաների սիրահար իր քրոջից: Եվ մի գեղեցիկ օր նրա կյանքում կտրուկ շրջադարձ է տեղի ունենում. հեռուստացույց նորոգողը Դեվիդին հեռակառավարման մի վահանակ է նվիրում, որը նրան տեղափոխում է ուղիղ իր երազանքների աշխարհ՝ քրոջ հետ: Այս նորեկների ի հայտ գալը անարդյունք չի մնում և զարմանալիորեն փոխում է Պլեզենտվիլի բնակիչների ճակատագիրը:

 8  Ուսանողական թիմը/Студенческая команда (1999)

Արդեն 35 տարի շարունակ Բադ Քիլմերը մարզում է «Շնագայլեր» կոչվող ուսանողական ակումբը: Քիլմերը պահանջկոտ է և խիստ, իսկ իր ենթականերից նա մշտապես հաղթանակ է պահանջում՝ անկախ նրանից, թե ինչ ջանքեր կպահանջվեն նրանցից: Մրցաշրջանի ամենաթեժ պահին, թիմի լավագույն խաղացողներից մեկը ծանր վնասվածք է ստանում և Բադ Քիլմերը որոշում է փոխարինել նրան բոլորին անհայտ մի տղայով ում անունը Ջոնաթան Մաքսոն է: Մաքսոնին ամենից քիչ գերում է ամերիկյան ֆուտբոլի աստղ դառնալու հեռանկարը և նա միշտ գերադասել է պահեստայինների նստարանը, որն այդքան հեռու է պահանջկոտ մարզչի աչքից, իսկ այժմ, հայտնվելով թիմի առանցքային խաղացողի կարգավիճակում, Մաքսոնը ստիպված է ապացուցել ինքն իրեն և մնացածին, որ ինքն ինչ որ բան արժե: Ճակատագիրը խաղում է մարդու հետ ինչպես կամենա, բայց մարդը երբեմն ի զորու է հաղթել ճակատագրին, իսկ երբեմն էլ՝ հերոս դառնալ...

 7  Այդ ամենը նա է/Это все она (1999)

 4.jpg

Ո՞վ չի հիշում Զաք Սայլերին՝ ամենապոպուլյար ավագ դասարանցում: Նա հանդիսանում է բոլոր ուսուցիչների հիացմունքի առարկան, իսկ աղջիկները նրանից գլուխները կորցնում են: Իզուր չէ, որ նա դասարանի ավագն է, դպրոցի ֆուտբոլի թիմի կապիտանի և ամենհաջողակ աշակերտներից մեկի կարգավիճակներն է վայելում: Նա հավակնում է դպրոցական պարահանդես թագավորի պաշըտոնին ևս, բայց վերջին պահին նրան քաշում է թագուհու թեկնածու աղջիկը:

Թեյոլրը՝ Զաքի ընկերուհին, միշտ փնթփնթան էր և պարահանդեսից մի քանի շաբաթ առաջ բաժանվում է Զաքի հետ: Սա կարող էր կոտրել ցանկացածին, բայց միայն ոչ Զաքին: Նա պլան է մշակում և գրազ է գալիս ընկերների հետ, որ մնացած ժամանակում ամենաանշուք աղջկանից կսարքի իսկական պարահանդեսի թագուհի: «Զոհի» կարգավիճակում հայտնվում է Լեննին՝ ակնոցավոր «բոտանիկը», ով ըստ էության լավ կառուցվածք ունի, բայց այն շատ խորը թաքցրած է անհեթհեթ շորորի տակ: Պիգմալեոն-Զաքին սա ամենևին չի հուզում և նա անցնում է գործի և բնականաբար ընթացքում սիրահարվում է իր Գալաթեային:

 

 6  Գանգերը/Черепа (2000)

 5.jpg

Լուկաս մակՆամարան սովորում է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում գտնվող քոլեջներից մեկում: Մի անգամ այս տղան հրավերք է ստանում անդամակցել էլիտար ու գաղտնի «Գանգեր» համայնքին: Նրան հաջողվում է անցնել ընտրական փորձությունները և դառնալ «Ծննթյան իրավունքով գանգ» Քեյբել Մանդրեյկի մտերիմ ընկերը: Այժմ լուկասի համար ապագայի հեռանկարներն ավելի խանդավառ են դառնում:

Միաբանության անդամ դառնալուց հետո Լուկասը ավելի ու ավելի է հեռանում իր ամենամոտ ընկերոջից՝ Ուիլլ Բեքֆորդից և սիրած աղջկանից՝ Քլոի Ուիտֆիլդից: Մի անգամ Ուիլլը ներթափանցում է Քեյբելի մեքենան և գողանում է «Գանգերի» հավաքատեղի հանդիսացող գերեզմանի բանալիները և նույն գիշերը Լուկասը հայտնաբերում է իր ընկերոջը՝ կախված վիճակում: Քլոին պատմում է, որ Ուիլլը պատրաստվում էր հոդված գրել «Գանգերի» մասին և Լուկասը որոշում է պարզել, թե ո՞վ է մեղավոր իր ընկերոջ մահվան մեջ:

 

 5  Ֆորսաժ/Форсаж (2001)

Արդեն այդքան հեռու թվացող 2001 թվականին մեր էկրանների վրա հայտնվեց հետագայում լեգենդար դարձած այս մարտաֆիլմը, որը սկիզբ դրեց մարտաֆիլմերի ժանրերի մի նոր ու ինքնուրույն ուղղության: Ռոբ Քոենի կողմից նկարահանված այս ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում Վին Դիզելն էր, հսկայական հաջողություն ունեցավ հանդիսատեսի մոտ և հավաքեց ավելի քան 200 միլլիոն դոլար: Դինամիկ սյուժեն և փայլուն դերասանական խաղը՝ զուգակցված ակտիվ երաժշտությամբ, թույլ չեն տալիս կտրվել էկրաններից ֆիլմի ողջ ընթացքում: Ամփոփ նկարագրենք սյուժեն:

Բրայանը հիանալի արտաքինով և գերհզոր շարժիչներով երկաթյա այս հրեշների բազմաթիվ երկրպագուներից մեկն է: Նա մարտահհրավեր է նետում նեղ շրջանակներում մեծ հայտնիություն վայելող փողոցային մրցարշավորդ Դոմինիկ Տորետտոյին: Արդյունքը կնախագուշակել կարելի էր. իրականում նա ոստիկանության գաղտնի գործակալ է, որն ուզում է բացահայտել հանդուգն ավտոգողերի բանդան, որոնք պատուհաս են դարձել...

 

 4  Այ քեզ ուղևորություն/Ничего себе поездочка (2001)

 7.jpg

Մայրուղու մուգ և ամայի գիծը օձաձև գալարվում է կենտրոնական Ամերիկայի անմարդ լանդշաֆտի վրա: Այս ճանապարհն ապրում է իր կյանքով, իր օրենքներով ու կանոններով և եթե դու համարձակվել ես ճամփորդել այդ ճանապարհով, ապա քո շահերից է բխում անգիր անել դրանք: Ֆիլմի հերոսները սարսափելի պատմության մեջ են ընկնում, երբ Ֆուլերը համոզում է իր եղբորը մեքենայի վրա դնել ռադիոհաղորդիչ: Նրա համար դա ուղղակի ինչ որ զիլ անտիկավիրատ է, որի միջոցով կարելի է չարաճճիություններ անել, մինչդեռ դրա պատճառով տղաները ստիպված են լինելու իրենց արյունով հատուցել մի արարքի համար, որին ունակ ենք յուրաքանչյուրս:

 3  Բարի գալուստ դրախտ/Добро пожаловать в рай (2005)

 8.gif

Հերթական սուզումներից մեկի ջամանակ, երիտասարդ դայվերներից բաղկացած քառյակը ծովի հատակին հայտնաբերում է խորտակված մի նավ, որի մասին շատ ասեկոսեներ են շրջանառվում: Մարդիկ պնդում են, որ այդ նավի մեջ մեծ քանակությամբ ոսկի կա: Խորտակված նավի հարևանությամբ դայվերները հայտնաբերում են նաև ընկած մի ինքնաթիռ, որի մեջ կա ապօրինի բեռի հսակայական քանակություն, որի վրա իսկական որս են կազմակերպել մաքսանենգերը: Ընկերները որոշում են իրենց հայտնագործությունը գաղտնի պահել, բայց նրանցից մեկը չի դիմանում և բացում է գաղտնիքը և այժմ մաքսանենգերը գիտեն, թե ինչպես դուրս գան անհայտացած ինքննաթիռի հետքի վրա...

 2  Մեր հայրերի դրոշները/Флаги наших отцов (2006)

 9.jpg

Սա մի պատմություն է 6 ամերիկացի հետևակայինների մասին, ովքեր բարձրացրեցին ամերիկյան դրոշը Սուրիբաչի լեռան գագաթին՝ Իվոդզիմայի ճակատամարտի ժամանակ: Հենց այս ճակատամարտը դարձավ բեկումնային պահ՝ 1945 թվականին ԱՄՆ-ի կոմից Ճապոնիայի դեմ իրականացվող Խաղաղօվկիանոսյան արշավում:

 1  Հաշված ժամեր/Считанные часы(2013)

 10.jpg

Սա Ուոքերի վերջին ֆիլմն էր... Սա նաև առաջին ֆիլմն էր, որը Փոլ Ուոքերը ներկայացնում էր կինոփառատոնում: 39-ամյա դերասանը ժամանել էր SXSW ոառատոնին, որպես «Հաշված ժամեր» դրամայի գլխավոր հերոսի դերակատար: Ֆիլմի սյուժետում Փոլի կերպարի կինը մահանում է ծննդաբերության ժամանակ, բայց սրանով հերոսի դժբախտությունները չեն ավարտվում. նրա դուստրը շատ թույլ է և նրա կյանքը շարունակվում է միայն շնորհիվ հիվանդանոցային սարքավորումների: Իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ հիվանդանոցի ողջ անձնակազմին տարհանում են Նյու Օրլեանին հասնող Կատրինա փոթորկի պատճառով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել