երեւանի-քաղաքապետարան1Politik.am-ը գրում է.

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` վաղը վարորդները պատրաստվում են <<գործադուլ>> իրականացնել: Նրանց նպատակն է այս կերպ ստիպել հասարակությանը, որպեսզի ընդունեն ուղեվարձի բարձրացումը: Մեր տեղեկություններով` վարորդների այս <<ինքնաբուխ>> ակցիան մտածել են քաղաքապետարանում, որպեսզի իրենց անունը չկապվի ուղեվարձերի բարձրացման հետ: Այս կապակցությամբ քաղաքապետարանի փիառշիկները հաճախ են հավաքում գծատերերին և հրահանգում, թե ինչ պետք է անեն և ինչպես ներկայացնեն իրենց պահանջները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքապետարանում դեռ տարակուսանքի մեջ են, արդյո՞ք անհրաժեշտ է գործադուլը հենց վաղը կազմակերպել, քանի որ հաջորդ օրը ՀԱԿ-ը երթ է անցկացնելու և այս քայլից դժգոհող քաղաքացիները կարող են միանալ այս երթին, ինչը արդեն իսկ վտանգավոր է իշխանությունների համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքապատերանի գործադուլ կազմակերպող գաղտնի <<շտաբը>> գործադուլի օրվա հետ կապված հստակ որոշում չունի, բայց այն որ գործադուլ լինելու է՝ դրանում վստահ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել