1in.am-ը գրում է.

Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ հաշվի նվազագույն տարբերությամբ զիջեց Լևերկուզենի «Բայեր»-ին: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Սոն Հյոնգ-Մինը:

«Բորուսիա»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Բորուսիա» - «Բայեր»` 0:1

0:1 Սոն Հյոնգ-Մին (18’)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել