1in.am-ը գրում է.
Բեյսոնսեն մի քանի օր առաջ է ամուսնու հետ սկսել վեգանյան դիետա պահել, և երևում է՝ արդեն կարոտել է մսին. երգչուհին հասարակությանը ներկայացել է վրան թռչնի պատկեր փրինթ արած հագուստով:
Պապարացիները Բեյոնսեին լուսանկարել են Լոս Անջելեսի վեգանյան ռեստորանում, որտեղ նա ընտանիքի հետ միասին նշելիս է եղել ամուսնու 44-րդ տարեդարձը: Երգչուհին փոքրիկ թռչունների փրինթով սվիտերով և նմանատիպ լեգինսներով է եղել: Վնասակար սնունդին կարոտած զույգը վեգանյան ըմպելիքներ և ուտելիք է պատվիրել:
Հիշեցնենք՝ Ջեյ Զին սոցցանցի իր էջում երկրպագուներին հայտնել էր, որ Բեյսոնսեի հետ միասին որոշել են 22 օրով վնասակար սնունդ չօգտագործել: Այդ քայլի նպատակը Ծննդյան տոների նախաշեմին հոգեպես և ֆիզիկապես մաքրվելն է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_236130.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել