Ես կարծում եմ, որ մեզ նվիրել են միմյանց ամենահարմար պահին: Մենք ցավի աստիճան սպասում էինք միմյանց: Մենք ունենք չափից ավելի մեծ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա: Բայց մենք չէինք էլ ուզում, այնպես չէ՞: Մենք միայն հույսեր էինք փայփայում, երբեմն նույնիսկ գիշերները… Գիտես, թե դա ինչի՞է նման, երբ կյանքը մաքրում է քեզ ցողով և տեղափոխում իրականության մյուս աշխարհ` չբացահայտված ծովերի, մոռացված երազների մոտ: Հետո մենք կրկին մոռանում ենք այդ մասին և սկսում ապրել այն բանով, ինչ կոչվում է կյանք՝ նետված տհաճությունների մեջ, մի քիչ ավելի խիզախ, մի փոքր հոգնած ու անլուրջ: Երևի մեզ իսկապես նվիրել են միմյանց և ամենահարմար պահին: Մենք ցավեցնելու աստիճան սպասում էինք միմյանց…
«Մառլեն»:
Էրիխ Մարիա Ռեմարկ
11. 24. 1937թ.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kima.petrosyan/posts/627186754004279
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



