1in.am-ը գրում է.

Մայքլ Դուգլասը դիմել է կնոջ՝ դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսի մորը, որպեսզի վերջինս օգնի վերադարձնել կնոջը: 

Դերասանը որոշել է անկեղծ զրուցել զոքանչի հետ այն հույսով, որ նա կկարողանա դստերը համոզել իրենց քայքայված ընտանիքին միավորվելու ևս մեկ հնարավորություն տալ: Հարկ է նշել, որ Դուգլասի և զոքանչի հարաբերությունները երբեք էլ շատ լավ չեն եղել, սակայն նրան օգնության խնդրանքով դիմելիս դերասանը որպես փաստարկներ է բերել երեխաներին՝ 13-ամյա Դիլանին և 10-ամյա Քերիսին: Հենց նրանց պատճառով է, նշում է դերասանի մոտ ընկերը, նա այդքան ձգտում վերականգնել ընտանիքը: Եթե Քեթրինի մայրը չմիջամտի, ապա ամանորյա տոներից հետո զույգը հավանաբար կհանդիպի իրավաբանների հետ: Մայքլը հուսով է, որ դա տեղի չի ունենա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել