Սպիտակի երկրաշարժի մասին շրջանառվող ամենաանասուն թեզը, որ հիմա էլ շրջանառության մեջ են դնում եվրոինտեգրաստները, էդ էն ա, որ Ռուսաստանը զենք էր փորձարկում՝ տեկտոնական զենք ու դա անում էր Հայաստանի դեմ:
Ուրեմն էդ էնքան անհեհեթ թեզ ա ու միևնույն ժամանակ նենց օրով են էդ էլի ռասկռուտկա անում, որ մարդու մազերը բիզբիզ են կանգնում: Պետք ա լուսնից ընկած լինես, որպեսզի հաշվի չառնես երկու ակնհայտ հակափաստարկ.
- Հայաստանը էդ ժամանակ մտնում էր ԽՍՀՄ-ի մեջ ու դրա անքակտելի մասն էր կազմում (այդ պահին):
- Սովետը եթե ուզենար տենց զենք փորձարկեր, ինչի՞ պետք ա հենց իրա տարածքի վրա փորձարկեր, էն էլ խտաբնակ մասում, էն էլ զարգացած արդյունաբերություն ունեցող մասում, էն էլ իրա համար շատ բարդ ֆինանսական պայմաններում, էն էլ եթե հետո պետք ա միլլիոներ դներ՝ վերակառուցման համար:
Մի խոսքով, մի քիչ խիղճ ու ուղեղի ծալ ա պետք ունենալ էլի:



