1in.am-ը գրում է.

Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է աշխարհի 2014 թվականի առաջնության վիճակահանության արդյունքները:

«Բրազիլիա կմեկնենք ոսկե մեդալների ակնկալիքով: Ցանկանած պարագայում մենք ստիպված ենք լինելու պայքարել հզոր մրցակիցների դեմ, հետևաբար տարբերություն չեմ տեսնում նրանց հետ ավելի վաղ կամ ուշ հանդիպելու մեջ: Պետք է բոլորից ուժեղ լինենք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ G խմբում ընդգրկված Գերմանիայի ընտրանու մրցակիցներն են Պորտուգալիայի, Գանայի և ԱՄՆ-ի ազգային թիմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել