Խանդի հողի վրա Սուրենը  հարվածել է նախկին սիրուհուն` պատճառելով ծանր մարմնական վնասվածքLife.panorama.am-ը գրում է.

Պայմանագրային հիմունքներով շարքային զինծառայող Սուրեն Կարապետյանը ինտիմ կապի մեջ է եղել Գայանե Գևորգյանի հետ: Հաճախակի ծագած վիճաբանությունների պատճառով զույգի հարաբերությունները վատացել են, որոշ ժամանակ անց` խզվել: Նախկին զուգընկերոջ կողմից իրեն անհանգստացնելու և ծեծելու համար 2010 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի ՌՈ բաժնում ստեղծվել են նյութեր, սակայն Սուրեն Կարապետյանի խնդրանքով Գ. Գևորգյանը ներել է նրան:

Կատարվածից հետո ևս Սուրենը շարունակել է անհանգստացնել Գայանեին՝ պահանջել վերսկսել իրենց հարաբերությունները, ապա խանդի տեսարաններ սարքել` մտածելով, որ Գայանեն աշխատում է խանութում և կապ ունի խանութի տիրոջ` Վազգեն Հայրապետյանի հետ: Գիշերները հարբած վիճակում գնացել է Գայանեի բնակարան, անչափահաս երեխաների ներկայությամբ վիճաբանել, սպառնացել, ծեծելով պահանջել շարունակել իր հետ  ինտիմ կապը: 

2011 թվականի հուլիս ամսին` գիշերը ժամը 03-ի սահմաններում, Սուրենը կրկին գնացել է Գայանեի բնակարան և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ: Գայանեն մերժել է նրան, պահանջել, որ դուրս գա, սակայն նա վիճաբանել է, ձեռքերով և ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին, գցել գետնին ու խփել փորին: Անչափահաս երեխաները դուրս են եկել, թաքնվել այգում և գիշերը մնացել այնտեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել