1in.am-ը գրում է.

ժամանակակից մարդիկ հաճախ չեն կարողանում հիշել այս կամ այն դերասանի անունը կամ որևէ ամսաթիվ: Այդ դեպքում նրանք դիմում են որոնման համակարգի օգնությանը: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակակից մարդը որոնման համակարգը դիտարկում է որպես իր ինտելեկտի շարունակություն, այլ ոչ առանձին գործիք:

Հարվարդի համալսարանի հոգեբաններ Դենիել Վեգները և Էդրիան Վարդը սա խնդիր են համարում: Համացանցն այժմ խաղում է մարդու դեր, որի հետ մենք կիսվում ենք անձնական տվյալներով՝ հիշողությունը վստահելով ամպային ծառայություններին: 

Ծրագրերն ավելի շատ բան գիտեն և տեղեկատվությունն ավելի արագ են փոխանցում: Այս պատճառով դրանք ընկալվում են ոչ թե որպես հիշողությունների արտաքին աղբյուրներ, այլ որպես անձնական ճանաչողական ունակություն: Փորձը ցույց է տվել, որ մարդիկ ավելի լավ են հիշել տեղեկատվությունը, եթե մտածել են, որ գրառումը ջնջվել է համակարգչից: Եթե նրանք վստահ են եղել, որ տեղեկատվությունը պահվում է համակարգչում, նրանք մոռացել են այն:

Մյուս փորձի անդամներին խնդրել են պատասխանել հարցերին՝ օգտվելով կամ չօգտվելով որոնման համակարգից: Այնուհետև նրանց խնդրել են գնահատել իրենց սեփական ինտելեկտի մակարդակը: Այն մարդիկ, որոնք օգտվել են Google-ի ծառայություններից, ավելի բարձր կարծիք են ունեցել իրենց ունակությունների մասին` այն մարդկանց համեմատ, որոնք իրենց ուժերով են պատասխանել հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել