Վերջին օրերին համացանցում մեծ տարածում է գտել Ավալերդու Հագվի գյուղի այծի պանիրների ցնցող գովազդը: 

Ի ուրախություն սպառողների՝ հայտնվել է  նոր գովազդ. կրկին աննկարագրելի համեղ ու որակյալ այծի պանրի մասին: Գովազդում նշվող հեռախոսահամարը տարբերվում է նախորդ գովազդում հիշատակվող կոնտակտից. այդտեղից կարելի է ենթադրել, որ չդիմանալով մրցակցությանը, այծի պանիր արտադրող մեկ այլ գիգանտ  ձեռնարկություն հրատապ կերպով նկարահանել է սեփական գովազդը կամ դա նույն կազմակերպության մարքեթինգային քայլն է՝ սպառողներին շփոթեցնելու և վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով:

Ցանկացած պարագայում անքննելի է միայն մեկ բան՝ գովազդների բուն բովանդակությունը, սցենարային գիծն ու ռեժիսորական նորարար մոտեցումը:

Չխնայելով ձեր առողջությունը՝ ներկայացնում ենք երկու մեգա գովազդները միանգամից :) 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել