1in.am-ը գրում է.
Գրենոբլի վարչական դատարանը տեղի բանտին պարտավորեցրել է իր մուսուլման բանտարկյալներին ապահովել սնունդով, որը կհամապատասխանի նրանց կրոնական հայացքներին, գրում է The Local-ը:
«Դա շատ կարևոր որոշում է»,- հայտարարել է մուսուլման բանտարկյալներից մեկի փաստաբանը: 2013-ի մարտից տղամարդը խնդրել է իրեն կերակրել «հալալ» սնունդով, սակայն բանտի տնօրենը մերժել է նրա խնդրանքը, ինչից հետո բանտարկյալը հայց է ներկայացրել բարձրագույն ատյան: Ֆրանսիական դատարանը քննարկել է դիմումը ու որոշում է կայացրել բավարարել միջնորդությունը:
Բացի այդ՝ բանտի տնօրենին մեղադրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը խախտելու մեջ:
Սա Ֆրանսիայի համար աննախադեպ որոշում է, քանի որ առաջին դեպքն է արդարադատության մեջ, երբ քրեակատարողական հիմնարկին պարտադրում են տրամադրել այնպիսի սնունդ, որը կհամապատասխանի բանտարկյալների կրոնական հայացքներին: