1in.am-ը գրում է.

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը իր մոսկովյան համերգը նվիրել է միասեռական Վլադիսլավ Տորոնովի հիշատակին, ում սպանել էին 2013թ. մայիսին Վոլգոգրադում, հայտնում է Interfax-ը: 

Էլթոն Ջոնը համերգի ժամանակ ասել է, որ ցավում է Ռուսաստանում միասեռականների դեմ ուղղված օրենքի ընդունման համար: 

Նրա խոսքով՝ շատերն իրեն համոզել են հրաժարվել Ռուսաստան ուղևորությունից, հայտնում է RIA Novosti-ն: 

Երգիչն ասել է, որ հասարակությունը պետք է հրաժարվի ցանկացած տեսակի խտրականությունից, այդ թվում՝ սեռական կողմնորոշման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել