Panorama.am-ը գրում է.
«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը տպագրել է հոդվածագիր Ջոշուա Քուչերայի հեղինակած հոդվածը՝ «Պուտինի Հայաստան կատարած այցը անհանգստացնում է Ադրբեջանին» խորագրով:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Հայերը, հավանաբար, անհանգիստ էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրենց երկիր կատարած այցի համար, քանի որ այն ցույց էր տալիս Երևանի արտաքին քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի ուժեղացող վերահսկողությունը:
Սակայն Ադրբեջանում այցն այլ տեսակ անհանգստություն առաջացրեց. այն է՝ Պուտինը հաստատում է Ռուսաստանի ռազմական օգնությունը Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ:Բաքվում ռազմական փորձագետ Ուզիեր Ջաֆարովը հայտարարել է, որ Պուտինի աջակցությունը Հայաստանին ավելացնում է բախման վտանգը:
Բաքվում անհանգստություն էր առաջացել ավելի վաղ այս աշնանը Կրեմլի մտադրությունների պատճառով, երբ Հայաստանում ռուսական բազայի հրամանատարը ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր՝ Ռուսաստանը «կարող է ռազմական բախման մեջ մտնել Ադրբեջանի հետ», եթե Բաքուն որոշի փորձ կատարել ուժով գրավել Ղարաբաղը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ