1in.am-ը գրում է.

Փենսիլվանիա նահանգում նորապսակները անշարժ գույքի հայտնի կայքում հայտարարության օգնությամբ խաբեությամբ իրենց մոտ մի տղամարդու են հրավիրել ու սպանել, քանի որ ցանկացել են «դա միասին անել», հայտնում է Associated Press-ը: 

Ոստիկանության տեղեկություններով՝ զույգը նախապես մանրամասն կազմակերպել է սպանությունը: Երբ տղամարդը հայտնվել է նրանց բնակարանում, ամուսինը սկսել է լարով խեղդել զոհին, իսկ կինն այդ ժամանակ նրան դանակի հարվածներ է հասցրել:

Ավելի ուշ տղամարդու դիակը հայտնվել է նրբանցքում: 

Ներկայում 22-ամյա ամերիկացուն ու նրա 18-ամյա կնոջը սպանության մեղադրանք է առաջադրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել