Ինչպե՞ս վարվել անկողնում, որպեսզի զուգընկերուհին հիացմունքով պատմի ձեր մասին ընկերուհիներին, վերջիններս էլ նախանձով լսեն:
Ջենթլմենն անկողնում միշտ մերկ է
Ամբողջովին: Ոչ մի ձեռքի ժամացույց, ռեփերների երկար վզնոցներ, առավել ևս ոչ մի գուլպա:
Ջենթլմենն իրեն ֆուտբոլային մեկնաբանի պես չի պահում անկողնում
Պետք չի մեկնաբանել ամեն շարժումն ու նոր դիրքը. ամեն ինչ առանց այդ էլ հասկանալի է:
Ջենթլմենը չի գնահատում զուգընկերուհու կառուցվածքն ու հագուստը
Առաջինն ինքը կրքոտ վայելում է, երկրորդը` լուռ ու զգույշ հանում: Դաստիարակված տղամարդը գիտի, որ սեքսով զբաղվելուց առաջ ամենասարսափելի բանը, որ կարող է անել, դա «Վայ, ինչ գեշ խալ ունես մեջքիդ» կամ «Զուգագուլպադ ծակ է» ասելն է:
Ջենթլմենն անջատում է հեռախոսն անկողնում
Նա կարող է որոշ ժամանակ գոյատևել առանց բջջային հեռախոսի, հատկապես որ մի անմեղ զնգոցը կարող է զրոյի հավասարեցնել կնոջ գրգռված վիճակը:
Ջենթլմենը երբեք իրեն ավելորդություն թույլ չի տալիս անկողնում
Կամ էլ թույլ չի տալիս, մինչև չի ստանում դրա թույլտվությունը: Հիմնականում առաջին սեքսի ժամանակ մարդիկ հետևում են ստանդարտ սցենարին, իսկ թե ինչ կլինի հետո, արդեն կախված է իրավիճակից:
Ջենթլմենը միշտ զգույշ է անկողնում
Նա լավ գիտի, որ կնոջ մարմինը գործիք չէ, որի հետ կարելի է վարվել այնպես, ինչպես կցանկանաս:
Ջենթլմենը հիմար հարցեր չի տալիս
Դրանցից ամենասարսափելին` «Հըն, դուրդ եկա՞վ»: Հետո գալիս է «Քանի՞ հոգու հետ ես քնել»-ը:
Ջենթլմենը երբեք չի շտապում
Կնոջ մոտ գրգռվելու ռեֆլեքսներն ավելի դանդաղ են արթնանում, ուստի լավ տղամարդը գիտի, որ պետք չի շտապել և արագության ռեկորդներ սահմանել:
Ջենթլմենը երբեք չի խնդրում գնահատել իրեն սեքսից հետո
Նախ նա առանց այդ էլ գիտի իր առավելություններն ու թերությունները, հետո գիտի, որ եթե սեքսից հետո կինը պատասխանի իր զանգին, ուրեմն ամեն ինչ լավ է:
Ջենթլմենը գիտի, որ մինչև կինը չուտի, չի կարելի սեղանից վեր կենալ
Խոսքն օրգազմի մասին է: