Մարդկային օրգանիզմի անհավանական հնարավորությունները մշտապես հետաքրքրել են ինչպես գիտնականներին, այնպես էլ հասարակ մարդկանց: Որոշ մարդիկ այնպիսի տարօրինակ կարողություններով են օժտված, որ դրանց դժվար է նույնիսկ որևէ բացատրություն տալ: Առաջարկում ենք Ձեզ այս հոդվածում ծանոթանալ այն անձնավորությունների հետ, ում բնությունը յուրահատուկ կարողություններով է օժտել:

Սառցե մարդ Վիմ Հոֆ

Люди, обладающие невероятными способностями. Часть 1

Հոլանդացի Վիմ Հոֆը ցուրտը բացարձակ չի զգում: Նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում նրա օրգանիզմը ցածր ջերմաստիճանից չի սառչում: Բժշկական թեստերի արդյունքների համաձայն` նույնիսկ շատ ուժեղ ցրտի պայմաններում նրա օրգանիզմը ոչ մի փոփոխության չի ենթարկվում:


Կամ Մա և 1015 մետաղական օղակ նրա մարմնի մեջ

Люди, обладающие невероятными способностями. Часть 1

Սանդերլենդ քաղաքի վարսահարդարն առանց անզգայացման իր մարմնի մեջ 1015 մետաղական օղակ է տեղադրել: Նա դիմացել է 7 ժամ 55 րոպե, մինչև վարպետը չի վերջացրել իր աշխատանքը:


Ջոն Էվանսի զարմանալի ողնաշարը

Люди, обладающие невероятными способностями. Часть 1

Ջոն Էվանսի ողնաշարին կարելի է նախանձել կամ ընդհակառակը: Տղամարդը իր գլխի վրա  կարող է մեքենա պահել, իհարկե, ոչ առանց ձեռքերի օգնության:


Ամենաւոժեղ տատիկը՝ Սակինատ Խանապիևա

Люди, обладающие невероятными способностями. Часть 1

76 տարեկանում Սակինատը չի զիջում անգամ երիտասարդ աղջիկներին: Տատիկը սիրում է կանգնել մեխերի վրա՝ միաժամանակ բարձրացնելով 24 կգ քաշով մարզաքարեր:


Լաշա Պատարայի ուժեղ ականջները

Люди, обладающие невероятными способностями. Часть 1

Վրաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնը 2 համաշխարհային ռեկորդ է սահմանել` ականջների միջոցով ծանրության բարձրացնելով: Սկզբում նա 48 մետրանոց ավտոբուս է քարշ տվել, իսկ հետո 52 կգ ընդհանուր ծանրության մարզաքարեր է բարձրացրել և դրանք օդի մեջ պահել 14 վայրկյան:


«Հերակլես» Ֆրանսիայից՝ Պիեռ Գասնիեր  

Люди, обладающие невероятными способностями. Часть 1

Տղամարդը կարող էր իր քաշից երկու անգամ ծանր մարզաքարեր (գանտել) բարձրացնել և կրծքավանդակի լայնացման շնորհիվ կտրել երկաթե շղթան:  


Մարդ-շանթարգել Քլիվլենդ Սալիվան

Люди, обладающие невероятными способностями. Часть 1

Քլիվլենդ Սալիվանը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել այն բանի համար, որ կայծակը 7 անգամ շանթահարել է նրան, և նա ողջ է մնացել:  


Ռմբաքարեր որսացող Ջոն Հոլտումը

Люди, обладающие невероятными способностями. Часть 1

Հանրահայտ դառնալու համար, կրկեսային հսկան որոշեց ոչ միայն խաղալ ծանր առարկաների հետ, այլև բռնել դրանք: Ընդ որում, դրանք ոչ թե մարզաքարեր էին, այլ հրանոթներից արձակված ռմբաքարեր:

 

Լավագույն մարզավիճակում գտնվող մարդը՝ Դին Կարնազեսը

 Люди, обладающие невероятными способностями. Часть 1

Դին Կարնազեսը մարաթոնների իրական լեգենդ է: Նա հանրահայտ Western States 100 և Badwater Ultramarathon մարաթոնների մասնակից է: Սակայն ամենից շատ հայտնիություն նրան բերել են հեռուստատեսային նախագծերը՝ 74 օրում վազք Դիսնեյլենդից դեպի Նյու-Յորք, առանց կանգառների 350 մղոն հեռավորությամբ վազք` 80 ժամում, և 148 մղոն հեռավորությամբ վազք` 24 ժամում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել