10  88  մետր բարձրությամբ Դաի Քաննոն արձանը գտնվում է Ճապոնիայի Հոկայդո քաղաքում

Այս  արձանն ավելի բարձր է, քան Ազատության արձանը: Դաի Քաննոնի այս արձանը գտնվում է Հոկայդոյում` Ճապոնիայի երկրորդ ամենամեծ կղզում:

 9  Թայլանդի Մեծ Բուդդան 92 մետրանոց արձանը գտնվում է Անգ Թոնգում

9Թեպետ այս արձանն այս ցուցակի ընդամենը իններորդ հորիզոնականում է հայտնվել` այն աշխարհի ամենավիթխարի արձանների թվին է պատկանում: Սա Թայլանդի ամենամեծ արձանն է: Երկարությունը կազմում է 92 մետր, իսկ լայնությունը` 60.96 մետր: Այն պատված է ոսկեգույն ներկով և դիտողին թվում է, թե արձանն ամբողջությամբ ոսկուց է:  

 8  Պետրոս I-ի 96 մետրանոց արձանը տեղադրված է Մոսկվայում, ՌուսաստանՌուսաստանում գտնվող այս արձանը պատկերում է Պետրոս I-ին, ով 1600-ականների վերջերին Ռուսաստանի ցարն էր: Այս արձանը կառուցվել է 1997 թ.-ին:

 7  Քիանշու Քիանյան Գուանյին 99 մետրանոց արձանը` Չինաստանի Վեյշան շրջանում

Այս բրոնզե արձանը Չինաստանում մեծությամբ չորրորդն է: Արձանի կառուցումը կապված էր բավականին մեծ ծախսերի հետ: Արձանը պատկերում է Քուանշոու Քիանյան Գուանյինին, ով հայտնի է նաև «Հազարավոր աչքեր ու ձեռքեր» անունով: Չնայած այդ անվանը` արձանն իրականում միայն 24 ձեռք ունի:

 6  Սենդայ Դայքանոնի  մոտ 100 մետրանոց արձանը Սենդայում, Ճապոնիա1991 թ.-ին կառուցված այս գեղեցիկ արձանը գրավում է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների ուշադրությունը:

 5  Չինաստանի Հենան շրջանում տեղադրված Յան և Հուան կայսրերի 106 մետրանոց արձանը

Այս արձանը քանդակված է լեռան մեջ: Արձանի կառուցման համար պահանջվեց մոտ 20 տարի: Այն վերջնական տեսքի բերվեց 2007 թ.-ին: Արձանը կառուցվել է Չինաստանի երկու կայսրերի պատվին:

 4  Նանշան Հայշանգ Գուանյին 107.8 մետրանոց արձանը գտնվում է Հայնանում, Չինաստան

Այս արձանի կառուցումն ավարտվել է 2005 թ.-ին: Կառուցմանը մասնակցել են մի խումբ վանականներ: Այն իր բարձրությամբ առանձնապես շատ չի զիջում աշխարհի ամենաբարձր արձանին: Արձանը եռակողմ է: Մի կողմն ուղղված է դեպի ցամաքը, իսկ մյուս երկուսը` դեպի ծովը: Սա Գուանյինին պատկերող ամենաբարձր արձանն է:

 3  Ուսիկու Դայբուցու 109.7 մետր բարձրությամբ արձանը Ուսիկուում, ՃապոնիաԱյս արձանի կառուցման աշխատանքներն ավարտին հասցվեցին 1993 թ.-ին: Այն կշռում է մոտ 4000 տոննա: Արձանի ներսում չորսհարկանի թանգարան է, որը նվիրված է Սինրանին` բուդդայականության «Անաղարտ հողի դպրոցի» հիմնադրին:

 2  Լայքյուն Սեթքյար 116.1 մետր բարձրությամբ արձանը գտնվում է Մոնյուայում, Մյանմա

Բուդդայի պատվին կառուցված այս արձանը մեծությամբ երկրորդն է ողջ աշխարհում: Դրա կառուցման համար պահանջվել է 12 տարի: Այն ավարտուն տեսքի է բերվել 2008 թ.-ին: Դժբախտաբար, արձանի հեղինակ Աբբոթ վեն Նարադան արձանի կառուցման ավարտից երկու տարի առաջ մահացավ

 1  128 մետր բարձրությամբ Սփրինգ Թեմփլ Բուդդա արձանը գտնվում է Հենանում, Չինաստան

Ահա աշխարհի ամենավիթխարի արձանը: Այն մոտ 12.1 մետրով բարձր է նախորդից: Նրա անունը թարգմանաբար նշանակում է Գարնանային տաճարի Բուդդան: Այս բրոնզաձույլ արձանն իսկական գլուխգործոց է: Այն կշռում է մոտ 1000 տոննա:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել