1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ զանգահարել է Նելսոն Մանդելայի այրուն՝ Գրասե Մաշելին, և ցավակցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
Օբաման շնորհակալություն է հայտնել Մաշելին այն խորը ազդեցության համար, որը նրա վրա թողել է Մանդելայի կերպարը, և ընդգծել, որ Մանդելան օրինակ է ծառայել ամբողջ աշխարհի համար:
Գրասա Մաշելը հայտնի է իր հումանիտար գործունեությամբ, այդ թվում՝ երեխաներին պատերազմներից և հակամարտություններից պաշտպանելով: Նա եղել է Մոզամբիկի առաջին տիկինը և առաջին ամուսնու մահից 12 տարի անց ամուսնացել է Մանդելայի հետ և դարձել ՀԱՀ առաջին տիկինը:
Հիշեցնենք, որ ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան վախճանվել է 95 տարեկանում, հինգշաբթի՝ Յոհանեսբուրգում գտնվող իր տանը:
Համաշխարհային առաջնորդներն իրենց ցավակցություններն են հայտնել Մանդելայի մահվան կապակցությամբ: