Կբռնես ձեռքս, երբ անձրևները գան ու չդադարեն, երբ գետերը, օվկիանոսներն ու լճերը խառնվեն իրար, երբ քամիները չթողնեն ոչ մի կենդանի շունչ, երբ...
Կլսես ինձ, երբ էլ ասելիք չունենամ, երբ հավերժ լռություն լինի, երբ...
Կհասկանաս ինձ, երբ բառերս իմաստ չարտահայտեն, երբ խոսքերս սպառված լինեն, երբ...
Կգրկես ինձ, երբ անգամ չխնդրեմ, երբ ամենից շատ քո կարիքն ունենամ, երբ...
Կհավատաս ինձ, երբ ստեմ, երբ ինքս ինձ չհավատամ, երբ...
Կողքիս կլինես , երբ մենակ լինեմ, հուսահատված, ատեսված բոլորից, երբ...
Կնայես աչքերիս, երբ արցունքերս պատեն նրանց, երբ էլ փայլ չտեսնես, երբ...
Կսպասես ինձ, երբ էլ չսպասեն, երբ էլ չհավատան վերադառնալուս, երբ...
Կսրիրես ինձ, երբ ինքս ինձ ատեմ, երբ էլ չլինեմ, երբ...
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/06/blog-post_10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել