«Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Գյումրու շտապօգնության կայանի բժիշկին ծեծելով մահվան հասցնելու համար, դեռ հացադուլի մեջ է։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է նրա պաշտպանը։

Այսպիսով, 30-ամյա երիտասարդը արդեն 25 օր է հացադուլ է անում։ Նա նաև ջրադուլի մեջ էր, որը սակայն, Շիրակի մարզի դատախազի հորդորի արդյունքում մի քանի օր առաջ դադարեցրել է։ Այն, որ Կարապետյանը դեռ հացադուլի մեջ է, հաստատել է նաև ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ 
Ա. Կարապետյանը հայտարարել էր, որ չի դադարեցնի հացադուլը, մինչև ՀՀ գլխավոր դատախազությունից չստանա իր դիմումի պատասխանը։ Դիմումում խնդրում է վերանայել իր գործը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել